Սոբչակն ամուսնուն խոստովանություն է արել
Սեպտեմբերի 10-ին ռուս հայտնի դերասան Մաքսիմ Վիտորգան 44 տարեկան դարձավ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դերասանին առաջինը շնորհավորել է նրա սիրելին՝ Քսենիա Սոբչակը: Նա Instagram-ի իր էջում ամուսնու և իր երեխայի հոր ծննդյան օրվա առթիվ զգացմունքային խոստովանություն է արել:
Սոբչակը գրել է. «Մինչ ամուսնուս հանդիպելը չէի հավատում, որ իրական սեր գոյություն ունի: Կարծում էի, թե այն մեր երևակայության արդյունքն է, ինչպես Ձմեռ պապը»:
Հաղորդավարուհին այժմ երջանիկ է, որ իր սիրած տղամարդն իրական է: