Ռուսական բանակի «ապագայի զենքերը». ԹՈՓ 5 (լուսանկարներ)
«The National Interest» ամսագրի փորձագետը ներկայացրել է օդային ռազմատեխնիկայի ցանկը, որը կլինի ռուսական բանակում մինչև 2030 թվականը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ցանկում առաջինը «Т-14» տանկն է: Այս տանկի ստեղծումը մեծ տեխնոլոգիական թռիչք էր զինված ուժերի համար: Ամեն տանկի գինը 3.7 միլիոն դոլար է, և Մոսկվան արդեն հարյուր տանկի պայմանագիր է կնքել:
Ցանկում ներկայացված է նաև «Т-15» թրթուրավոր շարժասարքը: Այն ունի 1500 ձիաուժ շարժիչ:
Մոդերնիզացման օբյեկտ է դարձել նաև խորհրդային «Ка-50»-ի մոդիֆիացիան՝ «Ка-52 «Аллигатор»» ռուսական հարվածային ուղղաթիռը: Ռուսական բանակը նախատեսում է ձեռք բերել 140 ուղղաթիռ:
«Ապագայի զենքի» ցանկում է նաև «9К720 «Искандер-М»» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգը, որի մշակումը սկսվել է դեռևս «սառը պատերազմ»-ի տարիներին: «Искандер-М»-ն առանձնանում է աննախադեպ կոնկրետությամբ և ուժեղությամբ: