Ի՞նչ է պետք Եվրոպայի պես բարեկեցիկ ապրելու համար
Վերջին շրջանում մեր հասարակությունն ավելի սուր պոլեմիկայի մեջ է մտել և ասես բաժանվել է երկու ճամբարների՝ եվրոպամետերի և ռուսամետերի: Չեմ կարող ասել, որ պատկանում եմ դրանիցից մեկն ու մեկին, բայց ինձ իրոք զարմացնում է «եվրոպամետերի» հիմնական փաստարկը, թե բա տեսեք, եվրոպայում ինչ լավ կենսամակարդակ է մարդկանց մոտ և դա նրանից է, որ իրենց Եվրոպական արժեքների են դավանում...
Նախ, եկեք հասկանանք, որ եվրոպական արժեքներ ասվածի այսօրվա ընկալումը եվրոպայի բարեկեցությունը դյուզն իսկ չի լավացրել, առնվազն ֆինանսական տեսակետից: Եկեք չմոռանանք, որ Եվրոպան ընդուպ մօնչև 1960-ականները որպես գաղութ էր պահում Ողջ աֆրիկան ու Ասիայի մեծ մասը և դա շարունակվում էր դարերով, իսկ գաղութներ ունենալը ոչ միայն ինչ որ աշխարհաքաղաքակն թիթիզություն էր, այլ ուներ հստակ առավելություններ՝ գաղությներից հոսող փողերի ու ռեսուրսների գետերի տեսքով: Եվ սա շարունակվում էր ոչ թե հինգ տարի, ոչ թե տաս տարի, ոչ էլ հարյուր: Գաղութային քաղաքականույթունը ապրեց մոտ 500 տարի և գաղութատեր պետությունները այդքան ժամանակ կուտակում էին իրենց գաղութներից ստացված հարստությունները մետրոպոլիաներում: Ըստ այդմ, զարմանալի չէ, որ օրինակ Պորտուգալիան, չունենալով երևելի բյուջե, միևնույն է, մտնում է ոսկու պաշարներով ամենահարուստ երկրների տասնյակի մեջ՝ հարվ-ամերիկյան հնացիների կանջը կանչի...
Այսինքն, ոչ մի կապ չունի, թե ոնց են եվրոպացցիները վերաբերվում իրենց հասարակության փոքրաասնություն կազմող խմբերին, նրանց եկամուտները գոյացել են հիմնականում մարդու իրավունքներին հակասող եղանակներով:
Բացի դրանից, խոսելով եվրոպական սոցիալական բարեկեցության մոդելից, պետք է քաջ գիտակցենք որ սոցիալական ռեֆորմները սկսվեցին Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո, երբ ողջ եվրոպայով գլորվեց սոցիալական բունտերի ալիքը և եվրոպական վերնախավը՝ սարսափած ռուսաստանում բոլշևիկների ունեցած հաջողությունից և համաշխարհային հեղափոխություն կազմակերպելու ամբիցիաներից, ստիպված գնաց մի շարք զիջումների՝ հասարկ բնակչությանը...
Այնպես որ, եկեք պատրանքներից ազատվենք՝ եվրոպական արժեքներին առայեցնելով մեր պետական ու ազգային շահը մենք բացի նոր որակի գաղութ դառնալուց, ոչ մի բանով չենք մոտենա եվրոպային, էլ չասեմ, որ կենսամակարդակը դրանից չի բարձրանա, իսկ եթե այնուամենայնիվ ուզում ենք հարստացման եվրոպական մոդելը, ապա պետք է եսիմ որտեղից գաղութներ ճարենք մեզ, մի քանի դար հարստությունը էդ գաղութներից բերենք Հայաստան, հետո էլ որոշակի սոցիալական բարեփոխումներ իրականացնենք...
Իրատեսակա՞ն է...