Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հարցով բանակցութունների արդյունքները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույց է ունեցել և քննարկել Սիրիայի խնդիրը Ժնևում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների կոնտեքստում: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուի հետ: Նախարարները քննարկել են Սիրիայի խնդիրը Ժնևում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների կոնտեքստում»,- նշվում է ռուսական գերատեսչության հաղորդագրությունում:
Բազմաստիճան նախագիծը, որի մասին պայմանավորվել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ ԱԳՆ Լավրովը Ժնևում, իր մեջ կներառի ռազմական գործողությունների յոթօրյա դադար՝ սկսած սեպտեմբերի 12-ից, երբ կսկսվի իսլամական Նովրուզ-բայրամ տոնը: