Բրիտանացիները պատրաստել են ամենաօգտակար պիցցան
Մայիսի 26-ին Մեծ Բրիտանիայում հայտարարություն է տարածվել այն մասին, որ վերջապես հաջողվել է պատրաստել ամենաօգտակար սննունդը: Այն անվանվել է «Հրաշք պիցցա»: Պիցցայի պատրաստմամբ զբաղվել է դիետոլոգ Գլազգո Մակոմ Լինոմը: Նա հավաստիացնում է, որ օրը 3 այսպիսի պիցցա ուտելով հնարավոր է լինել առողջ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ, սնուցող նյութեր, յոդ, ինչպես նաև В12 վիտամին: Պիցցան պարունակում է բավականին մեծ քանակությամբ պանիր, որը թույլ է տալիս խուսափել ավելորդ կալորիաներից: Այդ «Հրաշք պիցցան» արժե մոտ 3.5 եվրո: