Հայ նկարչուհու աշխատանքները Կիևում կզարդարեն «Եվրատեսիլ»-ի ֆան գոտին
Կիևում «Եվրատիսիլ»-ի անցկացման նախօրեին, 2.5 մետր բարձրությամբ 4 նկարազարդ ափսեներ կզարդարեն մրցույթի ֆան գոտին: Նկարազարդումները կանի հայ նկարչուհի Մարինա Սարգսյանը: Այս մասին հաղորդում է Analitikaua.net-ը:
Ըստ նկարչուհու, ափսեների վրա պետրիկովյան գեղանկարչությանը բնորոշ զարդանախշերի պատկերման համար իրենից 3 օր ժամանակ է պահանջել:
«Նախատեսվում է, որ «Եվրատեսիլ»-ի նախօրեին մրցույթի մասնակից 44 երկրներից յուրաքանչյուրի համար կպատրաստվի նման ափսե` յուրաքանչյուրի համար ըստ իր ինքնության: Կպատկերվի երկրի դրոշը, գերբը, երկրին բնորոշ որևէ բնապատկեր: Ես դեռևս մտածում եմ, թե որ երկիրն ընտրեմ, դեռևս մտածում եմ` Հայաստանը, թե Ուկրաինան: Ես ցանկանում եմ երկու ափսե նկարազարդել` Հայաստանի և Ուկրաինայի համար»,-նշել է Մարինա Սարգսյանը: