Իրար աչքերի մեջ տեսե′ք ձեր պատկերը, և իրար սրտերի մեջ սիրեցե′ք միմյանց. Ավետիք Իսահակյան (տեսանյութ)
ՄշակույթԼիլիթը միջագետքյան առասպելներում եղել է փոթորիկների չար ոգին, որը կապ ուներ քամու հետ և բերում էր հիվանդություն ու մահ։ Շումերական «Գիլգամեշ» անունով էպիկական պոեմում նա ոչնչացնում է աստվածուհի Իշթառի սուրբ ծառը։ Նա կոչվել է «Լիլիթու» անունով մինչև մ.թ.ա. 7-րդ դարը։ Այդ ժամանակվանից հրեական առասպելներում նա նշվել է «Լիլիթ» անունով։
Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պոեմը հիմնված է հրեական առասպելի վրա։ Նա գրել է պոեմը Վենետիկում՝ 1921 թվականին։ Իսահակյանի «Լիլիթ»-ում Ադամը ստեղծվում է հողից, իսկ Լիլիթը՝ հրից։ Ադամը սիրահարված է լինում Լիլիթին, իսկ Լիլիթը Ադամի հանդեպ անտարբեր էր և հակակրանք էր տածում Ադամի նկատմամբ, քանի որ նա հողից էր և ոչ թե հրից, ինչպես ինքը: