Քայլի և Քենդալ Ջեններները վերելակում էին մնացել. օգնության են եկել փրկարարները (տեսանյութ)
Ի՞նչ անել, եթե փակված ես մնացել վերելակում: Քայլի և Քենդալ Ջեններները, Ջորդին Վուդսը և Հեյլի Բոլդուինը գիտեն՝ ինչ է պետք անել. ուղիղ եթեր մտնել «Periscope»-ում, քանի դեռ քեզ փրկում են փրկարարները: Այս մասին գրում է Peopletalk.ru-ն:
Աղջիկները վերելակում էին մնացել Նյու Յորքի բնակելի շենքերից մեկի յոթերորդ հարկում: Անսպասելի թակարդում նրանք մնացել են 20 րոպե և այդ րոպեների ընթացքում երկրպագուների հետ կիսվում էին իրենց տպավորություններով. «Սա իմ ամենասարսափելի մղձավանջն է, սակայն ամեն ինչ կարգին կլինի»,- ասում էր Քայլին:
«Խուճապ մեր ետևում»,- ուրախ ձայնով ասել է Քենդալը, երբ իրենց օգնության են եկել փրկարարները: Որպես երախտագիտություն աղջիկները փոքրիկ ֆոտոշարք են կազմակերպել իրենց փրկարարների հետ: