Չավուշօղլուն պատմել է Կիպրոսի հետ ունեցած խնդիրների մասին
Եվրամիությունը Կիպրոսին Թուրքիայի՝ Եվրամիության կազմ մտնելու գործընթացում արգելափակելու թուլություն և անկարողություն է ցույց տալիս: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Փաստացի Կիպրոսի հետ խնդիր կա: Մենք փորձում ենք ներդրում ունենալ Կիրպոսի կարգավորման հարցում և մեծ ուշադրության ենք սպասում Եվրամիության կողմից այդ հարցով: Սակայն մի երկրին խանգարելու անկարողությունը ցույց է տալիս ԵՄ-ի թուլությունը շատ հարցերում»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Չավուշօղլուն:
Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնագիրը կնքվել է 1963 թվականին, իսկ 1987թ-ին Անկարան Եվրամիության անդամ դառնալու հայտ ներկայացրեց: Բանակցությունները սկսվեցին միայն 2005-ին: Դրանից հետո կողմերը համաձայնեցրել են 35-ից 15 տեխնիկական կետերը, որոնք պետք է անի Անկարան, որպեսզի հասնի ԵՄ-ի անդամության համար անհրաժեշտ չափանիշերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Չավուշօղլուի՝ վիզաների չեղարկման համար կոնկրետ «քարտեզ» է պետք: