Վիզաների չեղարկման համար կոնկրետ «քարտեզ» է պետք. Չավուշօղլու
Թուրքիան անհրաժեշտ է համարում վիզաների ազատականացման համար կոնկրետ ժամկետներ ընտրելը և սպասում է, որ ԵՄ-ն կարագացնի փախստականներին օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքը:
«Մենք քննարկել ենք Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզաների չեղարկման հեռանկարները: Կարծում ենք, որ անհրաժեշտ է կոնկրետ գծել վիզաների չեղարկման «ճանապարհի քարտեզը»: Բացի այդ, պետք է արագացնել Եվրամիության կողմից փախստականներին օգնություն տրամադրելու հարցը»,- հայտնել է նա:
Ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցին Չավուշօղլուն հայտնել է, որ «Թուրքիան միաժամանակ և ակտիվորեն պայքարում է մի քանի ահաբեկչական կազմակերպությունների դեմ, իսկ «Ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպության» դեմ պայքարը համարվում է ազգային առաջնահերթություն»: