ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են միասին հասնել Սիրիայում հրադադարի հաստատմանը
Եվրամիությունն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հրադադարի հասնել և համաձայնեցրել են երկրի ապագա կառուցվածքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը և Սիրիայի Արաբական Հանրապետության անբաժանելիությունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքին:
Անկարայում թուրք գործընկերների հետ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտնել է.
«Մենք պայմանավորվել ենք, որ Սիրիայի հարցը ռազմական լուծում չունի, միայն քաղաքական որոշումը երկրին խաղաղություն կվերադարձնի: Մենք պայմանավորվել ենք, որ միասին կաշխատենք, որպեսզի փորձենք մոտ ապագայում հասնել հրադադարի, մենք նաև պայմանավորվել ենք այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք պետք է որոշեն Սիրիայի ապագան, այն է՝ տարածքային ամբողջականություն, երկրի միասնականություն, համայնքների բոլոր մասերի մասնակցությունը Սիրիայի կառավարմանը, բոլոր փոքրամասնությունների պաշտպանություն»,- հայտնել է Մոգերինին: