Քիմ Քարդաշյանը սկսել է հանրությանը ներկայանալ գրեթե մերկ (լուսանկարներ 16+)
Կարծես թե Քիմ Քարդաշյանն արդեն ոչնչով չի կարող զարմացնել իր երկրպագուներին, չէ որ նրանք տեսել են նրան կորսետներով, պատռված տաբատներով և այլն: Սակայն Քիմը գերազանցեց բոլոր սպասելիքները և շոկի ենթարկեց հանրությանն իր աննկարագրելի հագուստով: Այս մասին հայտնել է cosmo.ru-ն:
Սեպտեմբերի 6-ին պապարացցիները բռնացրել էին Քիմին՝ Նյու Յորքի փողոցներում: Քարդաշյանը հագել էր թափանցիկ բաց կապույտ կրծկալ, ջինսե պիջակ և շորտեր: Նա իր տեսքն ամբողջացրել էր թափանցիկ բոտֆորտներով, որն իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հավաքածուից է:
Անակնկալները դրանով չսահմանափակվեցին: Նույն օրը, Քիմը ուղևորվել է ամուսնու համերգին և ներկայացել հերթական սարդրիչ զգեստով: