Ո՞ր տարիքից են երեխաները հիշում իրենց հետ կատարվող իրադարձությունները
Շատերին է հուզում այն հարցը, թե ի՞նչ են երեխաները հիշում իրենց մանկությունից: Գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են կատարել, որի արդյունքում գտել են այդ հարցի պատասխանը: Ըստ գիտնականների' 1 տարեկանում ուղեղը պատասխան չի տալիս մարդու արարքների համար, քանի որ բոլոր գործողություններն իրականացվում են բնազդաբար: Ավելի մեծ տարիքում մարդ իր արարքները գործում է ոչ թե բնազդով, այլ ուղեղով: Սակայն, գիտնականների կարծիքով' մարդիկ 1-3 տարեկան հասակում իրենց հետ կատարվող իրադարձությունները երբեք չեն հիշում: Սովորաբար, երեխաների մոտ տպավորվում է 4-7 տարեկանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք երբեք չեն մոռացվում, քանի որ նրանք որոշ գործողություններ իրականցնում են գիտակցաբար: