Թուրքիայում աշխատանքից ազատվել է ավելի քան 11 000 ուսուցիչ
Ավելի քան 11 000 թուրք ուսուցիչներ ուսումնական տարվա սկզբից մեկ շաբաթ առաջ հեռացվել են աշխատանքից՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Թուրքիայի կրթության նախարարության տեղեկություններով՝ 11 285 ուսուցիչ ուղարկվել է վարձատրվող արձակուրդի՝ հետաքննություններ անցկացվելու համար:
Ինչպես գրում է թուրքական «Anadolu» գործակալությունը, ուսուցիչներին կասածում են «ահաբեկչական անջատողական կազմակերպություններին և նրանց հետ կապված այլ կառույցներին աջակցելու մեջ»:
Գործակալության տվյալներով՝ աշխատանքից հեռացված ուսուցիչների ընդհանուր թիվը հասել է 14 000-ի: