Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են Սիրիայի իրավիճակը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում տիրող իրավիճակին: Պայմանավորվել ենք շարունակել տարբեր գծերով ակտիվ կոնտակտները՝ սիրիական խնդրի կարգավորման հարցում համագործակցության ջանքերը համակարգելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են նաև երկկողմանի համագործակցության հետագա զարգացման հարցերը: