Որքա՞ն արժե Մոսկվայի ամենաթանկ բնակարանը
«ЦИАН» անշարժ գույքի գործակալության փորձագետները հրապարակել են Մոսկվայի ամենաթանկարժեք բնակարանի գինը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Российская газета»-ին:
Ինչպես հաղորդվում է, բնակարանը գնահատվում է ավելի քան 1 միլիոն ռուբլի:
Փորձագետների խոսքով՝ վերանորոգումից հետո տունը դարձել է առաջնային շուկայի ամենաթանկարժեք բնակարանը:
Տունը կառուցել է ճարտարապետ Գուստավ Հելրիխի նախագծով: Ժամանակին այս բնակարանում է ապրել աշխարհահռչակ ոսկերիչ Ֆաբերժեն: Գրող Միխայիլ Բուլգակովը այս տան մասին հիշատակել է իր «Վարպետը և Մարգարիտան» և «Շան սիրտը» գործերում: