Թուրքիան Գերմանիայի պատգամավորներին թույլ է տվել մտնել Ինջիրլիք
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գերմանացի պատգամավորներին թույլատրվել է այցելել Ինջիրլիքի ռազմակայան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պատգամավորները կատարել են ռազմական օբյեկտ այցելելու անհրաժեշտ պայմանները:
Հունիսի 2-ին Գերմանիայի բունդեսթագը ձայների մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց, որի հետո Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները վատթարացան: Բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի իշխանությունները Գերմանիայի պատգամավորներին թույլ չէին տալիս մտնել Ինջիրլիք: