Այսօր հայտնի կինոռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է
Ֆրունզե Վաղինակի Դովլաթյանը ծնվել է 1927 մայիսի 27-ին: Նա հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր:
Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառական թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանը ընդունվեց Մ. Գորկու անվան դպրոց։1941-1952թթ. հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ.Սունդուկյանի թատրոնում որպես դերասան։ 1947թ. ավարտել է Գ.Սունդուկյանի թատրոնի ստուդիան։ 1943թ. սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959թ. ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը`Ս.Գերասիմովի արվեստանոցը։
1959-1964թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է' «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ.Միրսկու հետ, Գորկու անվ. ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ.Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։ 1966-1969թթ. ՀԽՍՀ Կինեմատոդրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986-ից «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ Թաղված է Երևանի Թոխմոխի գերեզմանոցում։ Դովլաթյանը 1994–1997թթ. նաև Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահն էր։ Հայ անվանի կինոռեժիսորը կյանքից հեռացավ 1997 թվականի օգոստոսի 30-ին Երևանում: