Այսօր կմեկնարկի Նյու Յորքի նորաձևության շաբաթը
Նյու Յորքում այսօր` սեպտեմբերի 7-ին կմեկնարկի նորաձևության շաբաթը: Ինչպես գրում է «The New York Times»-ը, առաջին օրվա գլխավոր հերոսները կդառնան ռեփեր Քանյե Ուեսթը և դիզայներ Թոմ Ֆորդը:
Երաժիշտը կներկայացնի իր «Yeezy» բրենդի նոր հավաքածուն, իսկ Ֆորդը կցուցադրի իր աշնանային հավաքածուն, որը վաճառքի կհանվի երկու օր անց` սեպտեմբերի 9-ին:
Նորաձևության ֆորումը կշարունակվի 9 օր: Սա ոչ միայն նորաձևության արդյունաբերության, այլև քաղաքի կյանքում կարևոր իրադարձություն է: Ըստ նոր տվյալների, Նյու Յորքում նորաձևության շաբաթը գրավում է ավելի քան 900 միլիոն դոլար` ավելի շատ քան Նյու Յորքի մարաթոնը կամ «US Open» թենիսի մրցաշարը:
Ֆորումի ընթացքում տեղի են ունենում հարյուրավոր ցուցադրություններ, ինչպես նաև շատ երեկույթներ: