ՄաքՍիմը նոր տեսահոլովակում անկողնու վրա լողում է Մոսկվա գետով (տեսանյութ)
ՄաքՍիմը ներկայացրել է իր նոր «Штампы» տեսահոլովակը: Ըստ երգչուհու՝ տեսահոլովակը բավականին հետաքրքիր է ստացվել` ամերիկյան բլոքբաստերի ոճով: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Ըստ ՄաքՍիմի խոստովանության՝ տեսանյութը երկու վերջաբան ունի` մեկը կանխատեսելի, որը կակնկալեն դիտողները, երկրորդը` լիովին այլ. «Ես ցանկացել եմ ցույց տալ մտածողության կարծրատիպային մոտեցումը, որը կա ոչ միայն ամերիկյան ֆիլմերում, այլև կյանքում: Սակայն եթե իրադրությանը նայենք այլ տեսանկյունից, ապա ստանդարտ իրավիճակը կարող է մի քանի շարունակություններ ունենալ»:
Ըստ երգչուհու՝ տեսահոլովակում այն կադրը, որտեղ իրենք անկողնու վրա լողում են Մոսկվա գետով, բավականին դժվար է նկարահանվել: