Քայլի Ջենները կրկին կրկնօրինակում է Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը` Քայլի Ջենները, շիկահեր է դարձել: Ինչպես հաղորդել էինք, Քայլին նույնիսկ չի սպասել մինչև այդ գործընթացն ավարտվի և «Snapchat»-ի միջոցով հնարավորինս շուտ իր նոր կերպարով կիսվել է երկրպագուների հետ: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Սակայն երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին Ջենների նոր լիակատար կերպարին: Վերջապես նա Instagram-ի իր եջում տեսանյութ և լուսանկարներ տեղադրեց` ներկայացնելով իր գեղեցիկ պլատինե շիկահեր վարսերը:
Ջենները ոչ միայն շիկահեր է դարձել, այլև փոքր-ինչ կարճեցրել է սանրվածքը: Սակայն Քայլի Ջեններին կրկին սկսել են մեղադրել ավագ քրոջը նմանակելու մեջ:
«Ի՞նչ է կատարվում: Սա Քի՞մն է», «Քիմի կրկնօրինակն է», «Ինչո՞ւ է Քայլին կրկնօրինակում Քիմին»,- գրել են երկրպագուները և բլոգերները:
Սակայն շատերին դուր է եկել Քայլի Ջենների կերպարը: Նրա նոր լուսանկարներն արդեն 100 հազար մեկնաբանություն են հավաքել: