Ջիգարխանյանի թատրոնի փոքր բեմը կրկին բաց է վերանորոգումից հետո
Մոսկվայում վերանորոգումից հետո բացվել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը:
Այս մասին հաղորդել է Մոսկվայի մշակույթի վարչության ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին:
Նոր դահլիճը տեղավորում է 92 մարդու: Իսկ նոր բեմում կբացվի նոր` 21-րդ թատերական սեզոնը: