Մահացել է Բեթմենի մասին պատմող ֆիլմի և սերիալի ռեժիսորը
Մահացել է ռեժիսոր Լեսլի Մարտինսոնը, ով հայտնի է Բեթմենի մասին պատմող ֆիլմով և սերիալով: Ռեժիսորը կյանքից հեռացել է 101 տարեկան հասակում: Ինչպես հաղորդել է Մարտինսոնի ընտանիքը՝ նա մահացել է Լոս Անջելեսի իր տանը` բնական մահով: Այս մասին հաղորդում է «Deadline»-ը:
Մարտինսոնը սկսել է կարիերան որպես թերթի լրագրող և արդյունքում՝ սկսել աշխատել «MGM» կինոընկերությունում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ռազմաճակատից վերադառնալուց հետո սկսել է զբաղվել ռեժիսուրայով:
Նա աշխատել է ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ՝ կինոյում: 1966 թ-ին նկարահանել է «Բեթմեն» ֆիլմը, 1960-ականներին մասնակցել է նույնանուն սերալի նկարահանմանը:
Նրա աշխատանքներից են «Մևերիկ», «Առաքելությունն անիրագործելի է», «Հրաշք կինը»: