Սիան իր նոր էմոցիոնալ տեսահոլովակը նվիրել է ահաբեկչության զոհերին (տեսանյութ)
Սիան իր նոր «The Greatest» տեսահոլովակը, որը նկարահանել է Քենդրիկ Լամարի հետ, նվիրել է Օռլանդոյի ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Նոր տեսանյութում կրկին պարում է հայտնի դարձած Մեդդի Զիգլերը, սակայն տեսահոլովակի գործողությունները տեղի են ունենում ոչ միայն մի սենյակում, այլև մենք տեսնում ենք իմպրովիզացված բանտ և գիշերային ակումբ: Իսկ գլխավոր հերոսի կեղծամը այժմ սպիտակ չէ, այլ սև: Տեսանյութում գործում է 49 մարդ, այսինքն` հենց այնքան, որքան մահացել է Օռլանդոյի գիշերային ակումբում: