Ֆրիսկեն մահացել է Շեպելևի ներարկումներից. Ֆրիսկեի հոր նոր սկանդալային հայտարարությունը
ժաննա Ֆրիսեկեի հայրը կրկին մեղադրանք է ներկայացրել երգչուհու նախկին քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի դեմ:
Ֆրիսկեի հոր կարծիքով՝ Շեպելևն իր դստերն ամերիկյան դեղամիջոցներ է ներարկել, որոնց օգտագորրծումն արգելված է եղել: Երգչուհու հայրը նրան նաև մեղադրում է դստեր ունեցվածքն իրենով անելու համար:
«Վերջին 3 ամսվա ընթացքում նա նույնիսկ ննջարան չէր մտնում: Հեռվից նայում էր ժաննային և վերջ: Աղջկաս մահից հետո, նա անգամ գերազման չի այցելել մեկ անգամ, որևէ կոպեկ չի ծախսել հուղարկավորության համար և այսքանից հետո նա գիրք է գրում: Այսպիսի ցինիկ աշխարհը դեռ չի տեսել»,-ասել է Վլադիմիր Ֆրիսկեն:
Հայրը կարծում է, որ դստերը սպանեց հղիությունը: