Ինչպե՞ս ունենալ «հյութալի» և «համեղ» շրթունքներ
Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ, փայլուն, նուրբ, արտահայտիչ, «հյութալի» և «համեղ» շրթունքներ: Բայց եթե ոչինչ չանենք և միայն երազենք, այդպես էլ ցանկալի արդյունքի չենք հասնի: Նշենք, որ շուրթերը պետք է կանոնավոր կերպով խնամել, իսկ համապատասխան քսուքները կօգնեն պահպանել դրանց բնական ձևն ու թարմ տեսքը:
Որպեսզի շրթներկն ավելի երկար մնա շուրթերին, իսկ գույնն օրվա ընթացքում չխամրի, շուրթերի մաշկը պետք է հարթ լինի, սակայն դրա համար պետք չեն թանկարժեք քիմիական նյութեր ու քսուքներ: Առաջնահերթ պետք է մտածել պարզագույն խնամքի մասին. առավոտյան ատամները լվանալիս ցանկալի կլինի խոզանակի օգնությամբ մաքրեք նաև շրթունքների վրայի մեռած մաշկը, իսկ օրվա ընթացքում կարող եք օգտագործել վարդի յուղ, վազելին, մեղր, ադամաթուզ և բնական այլ փափկեցնող միջոցներ:
Նշենք նաև, որ տղամարդիկ խոսելիս շատ հաճախ նայում են կանանց բերանին. նրանց շատ է հետաքրքրում, թե ինչպես են շարժվում կանանց շրթունքների միմիկաները: