Հարձակում Բեռլինում Իրանի դեսպանության վրա. Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնական արձագանքը
«ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հայտնում է . որ Բեռլինում Իրանի դեսպանության վրա հարձակում է տեղի ունեցել:
Ըստ իրանական աղբյուրի՝ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման և Իսրայելի ենթակայությամբ գործող կառույցների շուրջ 10 անդամներ հատուկ տեխնիկական միջոցներով օգնությամբ կարողացել են մուտք գործել դեսպանության տարածք, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանության միջամտությամբ նրանք հեռացվել են տարածքից:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն հեռախոսազրույց է ունեցել իրանցի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Սալեհիի, հետ և պաշտոնապես ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի առնչությամբ:
Գերմանիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ վերոնշյալ խմբավորման որոշ անձինք ձերբակալվել են և օրենքի համաձայն կդատապարտվեն: