Առեղծվածի նոր բացահայտումները
Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի հետազոտողները պարզել են, որ կտավում պատկերված է Իտալիայի Մոնտեֆելտրո շրջանի բնապատկերը:
Հետազոտությունը հրապարակվելու է 2012 թ. դեկտեմբերին Code P անունը կրող գրքում:
Ուրբինո համալսարանի երկրակազմաբան Օլիվիա Նեշին և նկարչուհի Ռոզետա Բորկիան հաստատել են, որ Ջոկոնդայի կտավում պատկերված գետերը, լճերը և լեռները գտնվում են Կենտրոնական Իտալիայում տեղակայված Մարկե շրջանում, տեղեկացնում է The Times-ը:
Ըստ թերթի տվյալների, լանդշաֆտի մասին այս տեսությունը հաստատում է 2011թ. առաջ քաշված նոր վարկածը, որի համաձայն՝ Լեոնարդոյի կտավում պատկերված է ոչ թե Լիզա Գերարդինին /համաձայն Ջորջո Վազարիի 1550 թ-ն հրատարակած Լեոնարդոյի կենսագրության/, այլ Պացիֆիկ Բրանդանին՝ ամուսնացած կին, որը եղել է Ումբրիի կոմսություն (Մոնտեֆելտրո շրջան) աքսորված Ջուլիանո Մեդիչիի սիրուհին: