ԱՄՆ-ն տարվա սկզբին Իրանին փոխանցել է 1.7 մլրդ դոլար կանխիկ գումար. The Wall Street Journal
ԱՄՆ-ն այս տարվա հունվարին վճարել է Իրանին 1.7 մլրդ դոլար կանխիկ գումար: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում տալով Բարաք Օբամայի վարչակազմին:
Օգոստոսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հունվար ամսին փոխանցել է Իրանին 400 մլն դոլար այն բանից հետո, երբ ինքնաթիռը 3 ամերիկացիներով մեկնել էր Թեհրանից: Այժմ Սպիտակ տանը հայտնել են ևս երկու փոխանցան մասին 1.3 մլրդ դոլարի չափով: Ամբողջ գումարը ուղարկվել էր շվեյցարական ֆրանկով, եվրոյով և այլ փոխարժեքով:
Ինչպես նշվում է՝ վճարը կապված է ԱՄՆ-ի և Իրանի միջև զենքի մատակարարման երկարամյա վեճի հետ: Այդ գործարքը կնքվել էր դեռ 1979 թվականին: Այդպիսով՝ Սպիտակ տան պաշտոնական տարբերակով՝ ԱՄՆ-ն մարել է իր վաղեմի պարտքերը, երբ Միացյալ Նահանգները ստացել էին գումար Իրանից, սակայն չէին փոխանցել զենքը կապված Իրանում տեղի ունեցած հեղափոխության հետ: