Թուրքիան ԱՄՆ-ի հետ պատրաստ է մասնակցել Ռաքքայի ազատագրմանն «ԻՊ»-ի ճիրաններից
Անկարան պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանն «ԻՊ»-ի ահաբեկիչներից: Այս մասին հայտնել է Hurriyet-ը:
«Ռաքքան «ԻՊ»-ի համար կարևոր կենտրոն է: Օբաման, հատկապես ցանկանում է մեզ հետ միասին ինչ որ մի բան անել Ռաքքայի համար: Մենք պատասխանեցինք նրան, որ դա մեզ համար խնդիր չէ»,- հայտնել է Ռեջեփ Էրդողանը:
Թուրքիան առաջարկել է երկու երկրների բարձրաստիճան զինվորականներին քննարկել օպերացիայի մանրամասները, և արդյունքում ինչ որ մի բան կարվի:
Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիային անհրաժեշտ է ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում: