Քայլի Ջենները շիկահեր է դարձել
Բոլորը գիտեն, թե ինչպես է 19-ամյա Քայլի Ջենները սիրում փորձարկումներ կատարել իր վարսերի գույնի հետ, սակայն սովորաբար նա դա անում է կեղծամների միջոցով, կամ էլ ժամանակավոր ներկերով, որպեսզի միշտ կարողանա վերականգնել իր մազերի բնական գույնը:
Վերջերս Քայլին, այնուամենայնիվ, գնաց վճռական քայլի և դարձավ շիկահեր: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Որպեսզի ստանա պլատինե շիկահերի արդյունքը Ջեները ստիպված է եղել ժամերով նստել կոլորիստի մոտ: Նա չի համբերել և ցանկացել է «Snapchat»-ի միջոցով հնարավորինս շուտ իր նոր կերպարով կիսվել երկրպագուների հետ: