Թուրքիայի քաղաքացիները չեն ցանկանում անդամակցել ԵՄ-ին. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիները մտահոգված են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ԵՄ-ի վարած երկակի չափանիշներով: Այս մասին գրում է Gazeta. ru-ն:
«Մենք երկակի ստանդարտներ ենք տեսնում ԵՄ-ի վարած քաղաքականության մեջ: Մենք ուժեղ ճնշումների տակ ենք գտնվում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու հետ կապված»,-ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղուն ԵՄ-ին մեղադրել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ոչ մի անգամ չի այցելել Թուրքիա: