Թուրքիան առաջարկել է Սիրիայում 48 ժամով հրադադարի ռեժիմ սահմանել
Թուրքիան առաջարկել է Սիրիայում 48 ժամով հրադադարի ռեժիմ սահմանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայացուցչի հայտարարությանը:
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդներին կոչ էր արել Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել:
Էրդողանի խոսքով դա մի վայր կլինի, որն ազատ կլինի մարտերից և կօգնի լուծել ներգաղթի ճգնաժամը:
Բացի այդ, «G20»-շրջանակներում Էրդողանը Պուտինի և Օբամայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր ոչ թռիչքային գոտի սահմանել Սիրիայում:
Թուրքիան հայտարարել է, որ Հալեպում հակամարտության կարգավորման հարցով համագործակցում է Ռուսաստանի հետ: