Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները բանակցութուններ են վարում Գյուլենի հարցով
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները մեկնել են Վաշինգտոն, որտեղ թուրքական պատվիրակությունը ամերիկյան իշխանությունների հետ բանակցություններ կվարի իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման շուրջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք հանդիպումներ կունենանք Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների, Կոնգրեսի սենատորների, պալատի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ կլինեն նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ»,- ասել է միջազգային հարցերով կուսակցության գլխավոր քարտուղար Մեհդի Էքերը:
Էքերը ղեկավարում է թուրքական պատվիրակությունը, ում ուղեկցում է ևս 5 պատգամավոր: