Վոլոչկովայի՝ ռուսական կայսր Նիկոլայ 2-րդի հետ համատեղ նկարը քննադատության առիթ է դարձել
Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովային քննադատելու համար առիթները երբեք քիչ չեն: Հանրության ուշադրւթյունը ոչ միայն գրավում են նրա բաց լուսանկարներն ու լարանները, այլև լուսանկարները, որոնք կարծես թե առաջին հայացքից արտառոց չեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պարուհու հրապարակած վերջին լուսանկարը, որը նա արել է իր տան պատի առաջ, այդ լուսանկարներից է: Բանն այն է, որ նրա պատին ռուսական կայսր Նիկոլայ 2-րդն է պատկերված շատ մեծ չափսերով:
Այս ժեստը դուր չի եկել Վոլոչկովայի հետևորդներին: Նրանց մի մասն անգամ հայհոյել է պարուհուն:
«Ես ցանկացա որպես հուշ Նիկոլայ 2-րդի նկարը տեղադրել իմ տանը և ես դա արեցի: Ի՞նչ եք կարծում համահո՞ւնչ է»,-գրել է Վոլոչկովան:
Ռուս պարուհին չի սպասել քննադատական մեկնաբանություններին և սկսկել է ջնջել հրապարակման տակ տեղ գտած բացասական մեկնաբանությունները: