Իգոր Նիկոլաևի դուստրը անգլերեն ավելի շատ է սիրում, քան՝ ռուսերեն
Իգոր Նիկոլաևի կրտսեր դուստրը, ում 1 տարեկանը դեռ չի լրացել, արդեն սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ և օտար լեզուներով: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Փոքրիկ Վերոնիկան աշխարհը ճանաչում է ոչ միայն հոր և մոր օգնությամբ, այլև օտարերկրացի դայակի:
Նիկոլաևի խոսքով՝ իր կրտսեր դուստրը, դայակի շնորհիվ անգլերեն ավելի լավ գիտի, քան՝ ռուսերեն:
«Ռուսերեն նա միայն ասում է՝ մամա, պապա, իսկ մնացած բառերը՝ անգլերեն: Բանն այն է, որ մեր դայակը ֆիլիպինուհի է, և երեխայի հետ շփվում է բացառապես անգլերենով»,-հպարտությամբ ասել է ռուս երգահանը: