Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
Եթե դու գիտես, որ նա երբեք քոնը չի լինելու, ապա սիրել նրան կարելի է անվերջ երկար: Դա հեշտ է…
Եթե չես կարողանում քեզ ինչ-որ բան ներել, մոռացիր դա:
Պետք է իմանալ կյանքի ամենամեծ գաղտնիքը' բուժեք ձեր հոգին զգացողություններով:
Բաներ կան, որ համառորեն չեն ուզում մոռացվել:
Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց, ովքեր ունեն նույն թերությունները, ինչ-որ մենք ինքներս:
Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ:
Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ դրանով էլ վերջանում է:
Հենց այն, ինչին դու անմնացորդ հավատում ես' իրականում գոյություն չունի:
Կինը երկրորդ անգամ ամուսնանում է միայն այն դեպքում, եթե ատել է առաջին ամուսնուն: Իսկ տղամարդը այն դեպքում, երբ պաշտել է առաջին կնոջը:
Մեր օրերի մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն …
Միակ բանը, որի համար մարդ երբեք չպետք է զղջա, իր սխալներն ու մոլորություններն են…
Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում