Ռուսաստանը և Բոլիվիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Բոլիվիայի ազգային անվտանգության նախարար Ռեյմի Ֆերեյրան «Армия-2016» ստորագրել են ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին հայտել է Ria.ru-ն:
«Հույս ունեմ, որ համաձայնագիրը կդառնա ռազմական համագործակցության հեռանկարների երաշխիք: Այդ փաստաթուղթը հուսալի հիմք կլինի հետագա ռազմա-տեխնիկական հեռանկարների համար»,- ասել է Շոյգուն: