«The Guardian»-ի անդրադարձը՝ դաշնակահար Տիգրան Համասյանի ստեղծագործական կյանքին
Երիտասարդ, խարիզմատիկ դաշնակահար Տիգրան Համասյանն իր կարիերայի սկզբից հասկացել է, որ որքան էլ իր երաժշտությունը դառնա արևմտամետ և էլեկտրոնային, նրա հիմքում միշտ պետք է լինի իր նախնիների մշակույթը:
«Համասյանի ժողովրդական մեձբերումները՝ հատկապես վարդապետ Կոմիտասից, քնարական բնույթ են հաղորդում նրա էլեկտրո-ակուստիկ քառյակին, որը կազմված է շեփորահարից (Արվե Հենրիքսոն), կիթառահարից (Էյվինդ Արսենթ) և հնչյունային օպերատորից (Յան Բենգ)»,- այսպես է նկարագրում «The Guardian»-ը՝ Համասյանի ստեղծագործական կյանքի նոր փուլը:
Համասյան-Հենրիքսոն զուգավորումը բերում է բազմաթիվ, անսպասելի փորձարկումներ: Ձայնասկավառակները մեկը մյուսից ավելի են ուժեղացնում դրաման և դինամիկան:
Եվ նմանատիպ փորձարկումներ անելու ցանկությունը կարծես սկիզբ հանդիսացավ՝ «էլիտար կոլեկտիվ» ստեղծելու համար, որը լի է ստեղծագործական մեծ ներուժով: