Թուրքիան անկեղծորեն ձգտում է վերականգնել ՌԴ-ի հետ հարաբերությունները. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Թուրքիայի հետ աշխատանքները իրականանցվում են ծրագրվածի համաձայն, բայց ոչ այնքան արագ, որքան նախատեսվում էր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «G20»-ի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինի հայտարարությանը:
Պուտինը նշել է, որ տեսնում է, որ Թուրքիան անկեղծորեն ձգտում է վերականգնել ՌԴ-ի հետ հարաբերությունները և Անկարայից ակնկալում է «Су-24»-ի հետ կապված հետաքննության վերջնական արդյունքները: