Բեյոնսեի նոր տեսահոլովակը 1 օրում 1.9 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)
Ամերիկյան երգչուհի Բեյոնսեի վերջին տեսահոլովակը 1 օրում 1.9 մլն դիտելիություն է ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երգչուհին «Hold Up» տեսահոլովակի պրեմիերան արել է 2016 թվականի ապրիլին, սակայն սեպտեմբերի 4-ին, իր ծննդյան օրը նա տեսահոլովակը տեղադրել է համացանցում: Բեյոնսեն տոնել է 35-ամյակը:
Երկրպագուները շնորհավորական նամակներով ու մեկնաբանություններով ողողել են համացանցը: «#HappyBirthdayBeyonce» հեշթեգը ընդգրկվել է համաշխարհային թրենդների շարքում: