Ադրբեջանը հրաժարվում է ռուսական գազից` հօգուտ իրանականի
Ադրբեջանը հրաժարվում է ռուսական գազից` հօգուտ իրանականի: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) բանակցություններ է վարում Իրանի հետ տեխնիկական գազի գնման մասին` այն ստորգետնյա պահոցներում պահելու համար: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել «SOCAR» ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Ըստ նրա, ավելի վաղ «SOCAR»-ը նման բանակցությունն էր վարում «Газпром»-ի հետ, սակայն ռուսական ընկերության պայմանները ձեռնտու չեն եղել ադրբեջանական ընկերության համար: