Վլադիմիր Պուտինն անկեղծացել է՝ իր աղջիկների մասին խոսելիս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Bloomberg»-ի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է իր աղջիկների մասին: Նա նշել է, որ իր աղջիկները զբաղվում են գիտությամբ և այլ տեսակի գործունեությամբ՝ հանդիսանալով արժանավոր անձինք:
«Նրանք պահանջված են, հաճույք են ստանում իրենց աշխատանքից և դա ինձ ուրախացնում է: Նրանք շատ պատախանատվությամբ են վերաբերվում այն աշխատանքին, որն ընտրել են»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կցանկանար, որպեսզի իր աղջիկներն ընտրեին այնպիսի կյանք, ինչպիսին, որ իրենն է և զբաղվեին քաղաքականությամբ: