«Թուրքական հոսք»-ը կարող է դուրս բերվել դեպի թուրք-հունական սահման
Ռուսաստանը և Թուրքիան վերանայում են «Թուրքական հոսք» գազատարի հնարավոր դուրսբերումը դեպի թուրք-հունական սահման: Այս մասին հայտնել է «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերը:
«Այո՛, կան ծրագրեր՝ կապված գազատարի դուրս հանելուն՝ դեպի թուրք-հունական սահման»,- ասել է Միլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է «Թուրքական հոսքը» շարունակություն ունենալ դեպի Եվրոպա:
Բացի այդ, «Գազպրոմը»-ը թուրք գործընկերների հետ միասին քննարկում է ծովային գազամուղու կառուցումը դեպի Թուրքիա: