Տատիկի բարեմաղթանքը՝ իր զինվոր թոռնիկին
1994 թվականն էր: Հայտարարվեց ժամանակավոր հրադադար: Հայ ազգին այնքան պետք էին արու զավակներ, որպեսզի ժամանակավոր հրադադարը հասցնեին վերջնական խաղաղության:
Մայիսի 19-ին մեր շրջապատում բոլորը աչքալուսանք էին տալիս միմյանց. մեր օջախում ծնվել էր արու զավակ, թոռնիկս' Արտավազդ Աշոտի Կլեկչյանը:
Արդեն մեկ տարի է' ծառայում ես Արցախում: Դու և քո ընկերները պաշտպանում եք մեր հողը և ապահովում խաղաղ երկինք հայ ժողովրդի գլխավերևում: Կարդում եմ որպես պարգևատրում ստացած քո պատվոգրի տողերը և չեմ կարող ուրախությունից չհուզվել ամեն մի բառի համար.
«Պարգևատրվում է ՀՀ և ԼՂՀ անկախության 21- ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղում լավագույն գիտելիքներ ցուցաբերելու համար»:
Սիրելի՛ թոռնիկ, թող Աստծու ձեռքը քո և քո զինվոր ընկերների գլխից անպակաս լինի: Ցանկանում եմ խաղաղ ծառայություն:
Սեդա տատիկ