Պեսկովը պատմել է Պուտին-Էրդողան հանդիպման մանրամասների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «G20»-ի ժամանակ փոխանակվել են Սիրիայի խնդրի և երկկողմանի հարցերի մասին իրենց կարծիքներով: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բավականին երկար նստել էին, և պատվիրակությունները՝ մեկը մեկի դիմաց ու գումարած արտաքին գործերի նախարարները, արդեն հետո կարծիքներ փոխանակեցին սիրիական հարցերով, կարծիքների փոխանակումը բավականին վստահելի էր և մանրամասն»,- հայտնել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին շնորհակալություն էր հայտնել երկրների միջև չարթերային թռիչքների վերականգնման համար: