Ամեն մարդ իր մեջ ժանտախտ ունի. Ալբեր Քամյու
Ամեն մարդ իր մեջ ժանտախտ ունի, որովհետև ոչ ոք, աշխարհում ոչ ոք չկա, որ նրանով վարակված չլինի: Եվ պետք է անդադար ինքն իրեն հսկել, որ չվարակվես ցրվածության որևէ պահի, մի ուրիշի դեմքին շնչես և վարակը նրա վզին չփաթաթես:
Պարկեշտ մարդը, որ համարյա ոչ ոքի չի վարակում, նա է, ով ամենաքիչը ցրվելու հնարավորություն ունի: Կամք է պետք և ձգտում, որ երբեք ցրված չլինես:
Շատ հոգնացուցիչ է ժանտախտով վարակված լինելը, բայց ավելի հոգնացուցիչ է վարակվել չցանկանալը: Դրա համար էլ ամեն մարդ հոգնած է երևում, քանի որ ամեն մարդ այսօր մի քիչ վարակված է զգում իրեն: Դրա համար էլ այդպիսինները ձեռք են բերում ծայրահեղ հոգնածություն, որից կազատվեն միայն մահով:
Քամյու «Ժանտախտ»
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Գրառումը՝ Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: