Օբամա-Պուտին հանդիպման նախաձեռնողը Օբաման է եղել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ինքն է առաջարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Չինաստանում ընթացող «G20»-ի շրջանակներում առանձնազրույց ունենալ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով ռուսական պատվիրակությունում իր աղբյուրին:
«Օբաման մոտեցավ Պուտինին և առաջարկեց»,-ասել է նա:
Բացի այդ աղբյուրը հավելել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստվում է նախագահների միջև լիաֆորմատ բանակցություններին:
«Մենք պատրաստվում ենք նաև դրան, եթե գրաֆիկը թույլ տա»,-նշել է աղբյուրը:
Ինչպես տեղեկացրել էինք, վաղը տեղի կունենա Օբամա-Պուտին առանձնազրույցը: