Վերա Բրեժնևան դուստրերի կրթության վրա ծախսում է տարեկան ավելի քան 40 հազար դոլար
Նոր ուսումնական տարվա հետ լրագրողները որոշել են հաշվել, թե որքան են ծախսում աստղերն իրենց երեխաների ուսման վրա: Օրինակ, Վերա Բրեժնևան իր դուստրերի ուսման վրա ծախսում է տարեկան ավելի քան 40 հազար դոլար: Այս մասին գրում է Cosmo.ru-ն
Այս տարի երգչուհու փոքր դուստրը` Սառան առաջին դասարան է գնացել: Այժմն նա կսովորի իր ավագ քրոջ հետ Կիևում գտնվող Միջազգային բրիտանական «Nivki» դպրոցում:
Ed.ru-ի թղթակիցն իմացել է, որ 2013 թ-ին այդ հաստատությունում կրթության վարձը մեկ տարվա համար կազմել է 20 հազար դոլար: Իհարկե, այդ ժամանակից հետո այն չէր կարող չմեծանալ: Սակայն թանկարժեք կրթությունը չի ուրախացնում երեխային:
Սառան սեպտեմբերի 1-ի առավոտը սկսել է լաց լինելով: Ըստ Վերայի, նա լացել է, քանի որ դեռ 11 տարի պետք է սովորի: