Սերգեյ Բեզրուկովը կիսվել է կնոջ հետ առաջին սելֆիով
Հուլիսի 4-ին Սերգեյ Բեզրուկովի ընտանիքում աղջիկ ծնվեց, ում ծնողներն անվանեցին Մաշա: Մոտ երկու ամիս ծնողներն ու երեխան քաղաքից դուրս անցկացրին, սակայն վերջերս Աննա Մատիսոնը և Սերգեյը վերադարձան արձակուրդից և կրկին աշխատում են: Ավելին, չնայած Սերգեյը Ինստագրամի իր էջում միշտ աշխատանքային լուսանկարներ է դնում, սակայն երբեմն կիսվում է նաև անձնական լուսանկարներով: Նա առաջին անգամ կիսվել է կնոջ` Աննայի հետ սելֆիով: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Սերգեյ Բեզրուկովը նաև շատ լավ է մտել հոր դերի մեջ: Նա այնքան հոգատար է, որ հասցնում է զբոսնել դստեր հետ նաև նկարահանումների ժամանակ: